Home / Գիշերային կյանք

Գիշերային կյանք

Ինչպես շատ Եվրոպական քաղաքներում, Պրահայում նույնպես կան բազմաթիվ բարեր և ակումբներ, որոնք գիշերային կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում:

Շատ դժվար է անընդհատ հետևել, թե որ վայրերն են ամենալավը, քանի որ, երբ դառնում են հանրաճանաչ, կորցնում են այդտեղ այցելելու հետաքրքրությունը: Մենք կնշենք ամենահներից մի քանիսը: Շատ հյուրանոցներում և հոսթելներում առաջարկվում են բուկլետներ, որտեղ նշված է` ուր գնալ և ինչպես կազմակերպել գիշերային կյանքը: Մենք այստեղ նշել ենք մի քանիսը, որոնց արժե անդրադառնալ: Բարերը շուրջօրյա են աշխատում, իսկ ակումբները` երեկոյան 23-ից մինչև առավոտյան 4-ը: Եթե ուզում եք ժամը 4-ից երկար մնալ ակումբում, ապա փնտրեք շուրջօրյա ակումբներ:

Գիշերային կյանք

Duplex ` Դուպլեքսը Պրահայի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկն է, դեռահասներով և ավելի տարիքով հաճախորդներով լի մեծ պարահրապարակներով: Սա գիշերային ակումբի, սրճարանի և ռեստորանի համադրություն է: Օրվա ընթացքում 6-րդ հարկում գտնվող տեռաս ռեստորանը շատ հարմար վայր է սուրճ ըմպելու և գեղեցիկ տեսարանները վայելելու համար: Գիշերը կարելի է հիանալ Վացլավի հրապարակի լույսերով:

Գտնվելու վայրը` Wenceslas –ի հրապարակ 21, New Town, www.duplex.cz

 

Mecca ` մոդայիկ, ճոխ կահավորված ակումբ է, որտեղ կարելի է պարել հաուս և տեխնո երաժշտության տակ: 

Գտնվելու վայրը` Pruhonu 3, Holesovice, www.mecca.cz

 

Karlovy Lazne` մեկ այլ հսկայական և «թույն» գիշերային ակումբ: Յուրաքանչյուր հարկ ունի իր ուրույն ոճը, հանգստից մինչև խորը տրանս, կենդանի նվագախմբեր` վերգետնյա հարկում, դասական դիսկո պարեր` առաջին հարկում (դիսկոտեկ), 1960-70ականների ռոկ երաժշտություն` երկրորդ հարկում (Kaleidoskop), կամ հաուս և տեխնո` երրորդ հարկում (Paradogs):

Գտնվելու վայրը` Novotneho lavka, Old Town (Charles Bridge-ի հարևանությամբ), www.karlovylazne.cz

 

RadostFX `ակումբը հայտնի է իր տեղական և արտասահմանյան DJ-ներով: Նրբաոճ բազմոցներ, մոզաիկավոր սեղաններ… Սրճարանում մատուցվում է բուսական սնունդ մեծ չափաբաժիններով և թխվածքներ: Գործում է նաև մարոկկոյական լաունջ բար և պարային ակումբ, որը աշխատում է միայն ուշ ժամերին:

Գտնվելու վայրը` Belehradska 120,Vinohrady (IP Pavlova մետրոյի կայարանի մոտ), www.radostfx.cz

 

La Fabrique` դիսկո ակումբ մի քանի պարահրապարակներով բոլոր տարիքի մարդկանց համար:
Գտնվելու վայրը` Uhelný trh 2, Old Town, www.lafabrique.cz

 

Roxy` ֆանկի կամ տեխնոյի սիրահարների համար Roxy ակումբը ամենասիրել վայրը կլինի: Եկեք կեսգիշերին մոտ, երբ զվարճությունները նոր են սկսվում:
Գտնվելու վայրը` Dlouhá 33, մետրո Namesti Republiky, www.roxy.cz