Home / Գնումներ

Գնումներ

Չեխական հայտնի ապակին, զարդերը, առաջնակարգ Չեխական գարեջուրը, խոհարարական առանձնահատկություննները, աշխարհահռչակ ապրանքանիշերի անունները`այս ամենն այստեղ տրվում է բարձր որակի երաշխիքով և շատ հարմար գնով: Խանութների մեծամասնությունը տեղակայված է ուղիղ Պրահայի կենտրոնում, Վացլավի հրապարակում (Wenceslas Square), Národní třída, Vinohradská and Pařížská փողոցներում, Հին Քաղաքի Հրապարակի հարևանությամբ: Պրահայում կան նաև մի շարք մեծ առևտրի կենտրոններ, որտեղից դուք կարող եք ձեռք բերել ամեն ինչ մատչելի գներով: Պրահայի արվարձաններում դուք կարող եք հանդիպել մի շարք տոնավաճառների  (Zličín, Černý Most, Chodov, Letňany), որոնց կարելի է շատ հեշտությամբ հասնել մետրոյի կայարաններից օգտվելով:

 

Ի°նչ հուշանվեր գնել: Ահա մի քանի օգտակար խորհուրդներ:

Բյուրեղապակուց առարկաներ, փայտե խաղալիքներ, զարդեր (չեխական նռնաքարեր), սրանք հուշանվերների ամենանախընտրելի տարբերակներն են:

Տիկնիկները և մարիոնետները սովորաբար ձեռքով փորագրվում են փայտից, կամ պատրաստվում գիպսից: Սրանք կարող են նույնպես լավ հուշանվերներ համարվել (տիկնիկների և մարիոնետների պատրաստումը սկիզբ է առել դեռևս 18-րդ դարում):

Եթե դուք լիկյորի սիրահար եք, ապա անպայման փորձեք Becherovka-ն, որը բուսական խմիչք է, հայտնի իր բուժիչ հատկություններով (լավ է մարսողության համար) և Չեխիայում ամենահայտնիներից մեկն է:

Չեխական զարդերը (արտադրված JABLONEX-ի կողմից) շատ հայտնի են, այստեղ կարող եք գնել ուլունքներով զարդեր, ինչպես նաև արհեստական մարգարիտներ:

Ի°նչ հուշանվեր գնել

Palladium

Այս հսկայական տոնավաճառը բացվել է վերջերս, 2007 թվականին: Այն բաղկացած է չորս հարկից, որտեղ կան ավելի քան 200 խանութներ և 30-ից ավելի ռեստորաններ ու սրճարաններ:

Palladium-ն ունի նաև որոշակի պատմական արժեք, քանի որ այս կառույցի շինարարության մեջ ներդրվել են 12-րդ դարի ճարտարապետությանը բնորոշ տարրեր:

Հասցե` Namesti Republiky 1, Պրահա 1, Ինչպես հասնել այստեղ`մետրո B-ից դեպի Námestí Republiky. website

 

Belda-ի զարդեր

Belda-ն չեխական ֆիրմա է, որը հիմնադրվել է 1922 թվականին: 1948-ին այն պետականացվել է, որից հետո կրկին վերականգնվել է հիմնադրի որդու և թոռան կողմից և այսօր կրկին թողարկում է բարձրակարգ արծաթյա և ոսկյա զարդեր: Այս շարքն իր մեջ ներառում է ֆիրմային բնորոշ անկյունավոր, ժամանակակից ոճի զարդեր, ինչպես նաև Ալֆոնս Մուխայի art nouveau ոճի վրա հիմնված վերարտադրություններ:  website

 

Moser ապակի

Բոհեմական ապակեգործության մեջ ամենաբացառիկն ու հարգվածը Մոսերն է, որը հիմնադրվել է 1857 թվականին Կարլովի Վարի քաղաքում և հայտնի է իր հարուստ և շքեղ ոճով: Արժե այցելել Na Příkopě փողոցում գտնվող խանութը, ինչպես դեկորը, այնպես էլ ապրանքը տեսնելու համար: Սա հրաշալիորեն ձևավորված, իրական գոթական կառույց է, որն անվանել են Սև Վարդի Տուն:

Հասցե` Na Příkopě 12, աշխատանքային ժամերը` 10:00-20:00:  website

 

Granát Turnov

` երկրիզարդերի արտադրության ցանցի մի մասն է, որը մասնագիտացված է Բոհեմիան նռնաքարի արտադրության վրա, ոսկե և արծաթե մատանիների, կանանց կրծքազարդերի, ճարմանդների, վզնոցների հսկայական տեսականիով, որոնց բնորոշ հատկանիշը փոքրիկ, մուգ կարմիր քարերն են: Կան նաև մարգարտե և ադամանդե զարդեր և մուգ կանաչ կիսաթանկարժեք քարերով զարդեր, Չեխիայում հայտնի որպես վլտավին (մոլդավիտ):

Հասցե` Dlouhá 28-30, բաց է ժամը 10:00-18:00 Երկուշաբթի-ուրբաթ, շաբաթ օրը մինչ ժամը 13:00-ը: website

 

Nový Smíchov

Սա նորաձև և ժամանակակից առևտրային կենտրոն է, ինչպես նաև տարաբնույթ զվարճությունների հայտնի կենտրոն: Nový Smíchov-ը երեք հարկանի մի կառույց է, որտեղ կան ավելի քան 150 տարբեր խանութներ, ֆուդկորտ (սննդի կետեր) և կինոթատրոնի մեծ համալիր (Palace Cinema multiplex):

Այստեղ կան նաև նորաձևության տարբեր բուտիկներ, մեծ համակարգչային խանութ, ինչպես նաև Ֆրանսիական Carrefour սննդի ցանցը: Շենքի նկուղային հարկում կա մեքենաների համար նախատեսված կայանատեղի:

Հասցե` Plzeňská 8, Պրահա 5: Ինչպես հասնել այստեղ` մետրո B-ից դեպի Andel. Իրականում այնքան էլ ճիշտ չէ այս ամենը կազմակերպել քաղաքի պատմական կենտրոնում, սակայն սա նաև քաղաքի կենտրոնն է, ուր շատ հեշտությամբ կարելի է հասնել մետրոյի Anděl կայարանից, Wenceslas Square-ից 5 րոպե ոտքով ճանապարհ: website

 

Մոդայիկ Հագուստի Խանութների Հրապարակ (Fashion Outlet Arena)

Սա Պրահայի ծայրամասում գտնվող խանութների կենտրոն է, որտեղ դուք կգտնեք մի շարք հայտնի ապրանքանիշերի խանութներ, որոնք առաջարկում են 30-70% զեղչ: Աշխատանքային օրերն են ամեն օր առավոտյան ժամը 10:00-ից մինչ երեկոյան ժամը 20:00:

Ինչպես հասնել այստեղ` մետրոյի A գծով գնացեք դեպի Hostivar, իսկ այստեղից ավտոբուսը ձեզ ուղիղ կհասցնի դեպի Fashion Arena.

Հասցե` Mikulandská 10, բաց է Երկուշաբթի-հինգշաբթի 10:00-18:00, ուրբաթ` 10:00-17:00: website

PAT