Home / Գումար, ծախսեր և բյուջե

Գումար, ծախսեր և բյուջե

Գումար, ծախսեր և բյուջեՉնայած հյուրանոցում քաղաքի կենտրոնի ռեստորաններում և տեսարժան վայրերում ծախսված գումարների` Պրահան համարվում է էժան քաղաք` ի տարբերություն մյուս ԵՄ երկրների: Թեև շքեղության պարագաներն, ինչպիսիք են էլեկտրական սարքավորումները, կոսմետիկան և հագուստը, ավելի թանկ արժեն այստեղ, քան այլուր: Միջին հաշվարկով զբոսաշրջիկներն այստեղ ծախսում են մոտ 1700 ՉԿ (70 եվրո) մեկ անձի համար մեկ օրում: Եթե դուք մնաք հոստելում, սնվեք արագ սննդի կետերում և օգտվեք հասարակական տրասպորտից, ապա ձեր ամենօրյա ծախսերը կնվազեն մինչև 900 ՉԿ: Եթե մնաք առանձին համարում, սնվեք միջին կարգի ռեստորաններում, սակայն ճիշտ կառավարեք ձեր բյուջեն, օրական կծախսեք մոտ 2500 ՉԿ: Իսկ եթե նախընտրեք կանգ առնել բարձրակարգ հյուրանոցում, սնվել թանկարժեք ռեստորաններում և օգտվել տաքսիների ծառայությունից, ապա օրական կծախսեք նվազագույնը 10.000 ՉԿ: Պրահան չափազանց էժան քաղաք չէ, ուղղակի պետք է հիշել , որ այստեղ որոշ ապրանքներ և ծառայություններ` գարեջուրը, սուպերմակետից գնված մթերքը և տրանսպորտն է համեմատաբար մատչելի` ի տարբերություն այլ եվրոպական քաղաքների:

դրամական փոխանակումԹանկարժեք հյուրանոցներում երկտեղանի համարները տատանվում են 3500 – 6000 ՉԿ սահմաններում, իսկ արվարձաններում մեկտեղանի համարը կարժենա մոտ 700 ՉԿ: Մեկ անձի համար հոսթելում մնալը միջինը կարժենա 400 ՉԿ, իսկ ոչ սեզոնային ժամանակ սենյակ կարելի է վարձել նաև 250 ՉԿ սահմաններում: Ճաշը երկու անձի համար, ներառյալ խմիչքը, բարձրակարգ ռեստորանում կարժենա մոտ 2000 ՉԿ, իսկ միջին կարգի ռեստորանում` 900-1200 ՉԿ: Լանչը պանդոկում մեկ անձի համար կարժենա մոտ 150 ՉԿ, իսկ հատուկ լանչը էժան սննդի կետում կարող է արժենալ 60-100 ՉԿ: Քաղաքային սրճարանում կարող եք ըմպել մեկ գավաթ սուրճ 45 ՉԿ, իսկ Starbucks սրճարանում մոտ 100 ՉԿ: Քաղաքի կենտրոնից դուրս գտնվող պանդոկում մեկ բաժակ գարեջուրն արժե մոտ 25 ՉԿ, իսկ քաղաքի կենտրոնում` մինչև 80 ՉԿ, ոչ ոգելից խմիչքը` մոտ 35 ՉԿ: Ծխախոտը համեմատաբար էժան է` ի տարբերություն մյուս ԵՄ երկրների, մեկ տուփ Marlboro-ն արժե 84 ՉԿ: Սուպերմարկետում կեսլիտրանոց շշով ջուրն արժե 15 ՉԿ, մեկ հացը` սկսած 20 ՉԿ, մեկ լիտր կաթը` 20 ՉԿ: Եթե վարձակալեք մեքենա, մեկ լիտր վառելիքը կարժենա մոտ 32 ՉԿ: Կինոթատրոնի տոմսերն արժեն մոտ 200 ՉԿ: Մեկօրյա անցագիրը հասարակական տրանսպորտում 100 ՉԿ, տաքսին` օդանավակայանից քաղաքի կենտրոն` 500-650 ՉԿ, իսկ քաղաքի կենտրոնում տաքսիից օգտվելը` 180-250 ՉԿ:

Եթե ցանկանում եք նվազեցնել ձեր ծախսերը, պետք է խուսափեք քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներից, ռեստորաններից, գիշերային ակումբներից և խանութներից, կամ  հարցնել տեղաբնակներից, թե որտեղից են նրանք օգտվում: Պատկերասրահներ և թանգարաններ այցելելը թանկ չէ, որոշ դեպքերում մուտքը կարող է նաև անվճար լինել:

PAT