Home / Տուրիստական գրասենյակներ

Տուրիստական գրասենյակներ

Տուրիստական գրասենյակներԿան մի քանի պատճառներ` Պրահա ձեր այցի սկզբում տուրիստական գրասենյակներ այցելելու: Այստեղ ձեզ կտրամադրվեն անվճար քարտեզներ և բրոշյուրներ օգտակար խորհուրդներով` ինչ անել և ինչ տեսնել Պրահայում: Դուք կստանաք ձեզ անհրաժեշտ ողջ  տեղեկատվությունը և խորհուրդներ, թե, որոնք են այն հիմնական տեսարժան վայրերը, որոնց արժե ժամանակ տրամադրել:

Կարող եք վերցնել նաև մետրոյի, տրամվայների և ավտոբուսների քարտեզներ` էքսկուրսիաների պլանավորումն ավելի հեշտացնելու համար: Եթե դուք հյուրանոցում համար եք ցանկանում ամրագրել, ապա այստեղ ձեզ կառաջարկվեն հյուրանոցային հարմար տարբերակներ:

Ցանկության դեպքում ձեզ կտրամադրվի նաև տեղեկատվություն էքսկուրսիաների և թատրոնի կամ օպերայի ներկայացումների վերաբերյալ: Այստեղ կա ամբողջ տեղեկատվությունը այս ամենի վերաբերյալ: Նրանք աշխատում են շաբաթական յոթ օր, այսպիսով դուք կարող եք այցելել նրանց, երբ ցանկանաք: Պիկ սեզոներին գրասենյակները մի փոքր ավելի շուտ են ավարտում աշխատանքը, սակայն մենք ձեզ հաջորդաբար կներկայացնենք նրանց աշխատանքային ժամերը:

 

Old Town HallՏուրիզմի տեղեկատվական կենտրոններ

* Հին քաղաքի սրահ (The Old Town Hall) – հին քաղաքի  հրապարակ (Old Town Square) (Staroměstské náměstí), բաց է երկ – կիրակի 9:00-19:00

* Փոքր քաղաքի կամրջի աշտարակ (Lesser Town Bridge Tower) (Malostranská mostecká věž), բաց է ապրիլ- հոկտեմբեր (միայն ամառային սեզոն), երկ – կիրակի 10:00-18:00

* Ռիտիրսկա (Rytířská) փողոց 31, հին քաղաք, բաց է երկ – ուրբ  9:00 – 18:00, շաբաթ, կիրակի`փակ է

* Պրահայի Օդանավակայան (Letiětě Praha), Տերմինալ 2 (transit area), բաց է երկ – կիրակի  8:00 – 18:00

Ընդհանուր տեղեկատվություն չեխերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով, հեռ.` +420 221 714 444 (երկ-ուրբ 9:00 – 17:00):

 

CzechTourism information centres

* Staroměstské náměstí 5 (Old Town Square)

* Vinohradská 46, Prague 2