Home / Օդանավակայան

Օդանավակայան

Պրահայի օդանավակայանը (Václav Havel Airport Prague) ժամանակակից և ընդարձակ միջազգային օդանավակայան է, որը գտնվում է Պրահայի հյուսիս-արևմտյան ծայրամասում, մոտավորապես 20 կմ դեպի քաղաքի հյուսիսային հատվածը: Բոլոր միջազգային թռիչքները իրականացվում են այստեղից (Պրահայում չկա ուրիշ քաղաքացիական օդանավակայան):

 

Օդանավակայանից դեպի հյուրանոց

Vaclav Havel Airport PragueՊրահայի Ružyně օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից 20կմ հեռավորության վրա: AAA կարգի օդանավակայանի դեղին տաքսիները ձեզ կհասցնեն դեպի քաղաքի կենտրոն մոտավորապես 600 չեխական կրոնի դիմաց: Եթե դուք ժամանման սրահում օդանավակայանի տաքսիների ինֆորմացիոն բաժնում վճարում կատարեք, նրանք ձեզ կտրամադրեն անդորրագիր այն վարորդին ներկայացնելու համար: Որպես այլընտրանք, կարող եք նաև օգտվել  CEDAZ միկրոավտոբուսների ծառայությունից, որոնք ամեն կես ժամը մեկ երթուղի են իրականացնում օդանավակայանից դեպի Náměstí Republiky և հակառակ ուղղությամբ: Տոմսերի արժեքն է 150 չեխական կրոնա, որոնք դուք կարող եք ձեռք բերել կամ վարորդի մոտից, կամ էլ ժամանման տերմինալի կրպակից: Սակայն ամենագերադասելի ու հարգելի տարբերակը նախորոք Պրահայի օդանավակայանի փոխադրամիջոցներից (Airport Shuttle) պատվիրելն է, որը ձեզ ավելի մատչելի գնով կհասցնի ձեր հյուրանոց: Քաղաք հասնելու ամենաէժան տարբերակը հասարակական տրանսպորտն է: Կարող եք նստել համար 119 ավտոբուսը, որը շարժվում է օդանավակայանից դեպի Nádraží Veleslavín մետրոյի կայարան մոտ 20 րոպեի ընթացքում: Nádraží Veleslavín-ից դեպի քաղաքի կենտրոն չորսից – հինգ կանգառ է: Ժամանման սրահի տեղեկատվական բաժնից, կամ էլ   օդանավակայանի ավտոբուսների կանգառում մետաղադրամներով աշխատող ապարատից 32 կրոնայի դիմաց կարող եք ձեռք բերել տրանսպորտի տոմս:

Պրահայի օդանավակայանը

Պրահայի Օդանավակայանի Տերմինալները

Օդանավակայանի ժամանման և մեկնման սրահը տեղակայված են իրար կողքի` միևնույն հարկում:

Տերմինալ 1 – Միջկոնտինենտալ թռիչքներ, որը ներառում է թռիչքներ դեպի Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Հյուսիսային Ամերիկա (ԱՄՆ, Կանադա), Միջին Արևելք, Աֆրիկա և Ասիա:

Տերմինալ – 2 Թռիչքներ  Եվրոպական Միության Շենգենյան Համաձայնագրի անդամ երկրների միջև և դեպի այլ եվրոպական երկրներ:

Տերմինալ – 3 Չարտերային թռիչքներ, բեռնափոխադրումներ և մասնավոր թռիչքներ: Պաշտոնական պետական այցեր կամ նշանակալից իրադարձություններ: