Եղանակը և կլիման

Պրահան հիանալի քաղաք է տարվա ցանկացած եղանակին: Այստեղ շատ շոգ, կամ էլ շատ ցուրտ չի լինում: Աշխարհագրական դիրքից ելնելով`Չեխիան (Պրահան) գտնվում է բարեխառն կլիմայական գոտում, և այստեղ տարվա չորս եղանակներն էլ գրեթե միևնույն տևողությունն ունեն: Միջին ջերմաստիճանն այստեղ ձմռան ամիսներին մոտ 0 °C է, իսկ ամռան ամիսներին`25 °C: Խորհուրդ կտանք այցելել Պրահա մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ եղանակն այստեղ ամենահաճելին է:

 

Պրահայի կլիման մայրցամաքային է` շոգ ամառներ և ցուրտ ձմեռներ: Եղանակի վրա շատ են ազդում արևելքից սիբիրյան, իսկ արևմուտքից ատլանտյան հոսանքները: Ամռան  ամիսներին ջերմաստիճանը այստեղ կարող է հասնել մինչև 35 °C, իսկ ձմռանը  15-25 °C ցուրտ: Մայիսից սեպտեմբեր ամիսներին միջին ամենաբարձր ջերմաստիճանը 22° է, իսկ ամենացածրը`12°, օրական մոտ 7 ժամ պայծառ եղանակով: Գարունը և ամառը ամենաարևոտ եղանակներն են, իսկ մայիսից օգոստոսը` ամենաանձրևայինը: Ձմռանը  Պրահայում շատ հազվադեպ է ձյուն տեղում: Տարվա ընթացքում կանոնավոր կերպով անձրևում է, համեմատաբար ավելի հաճախ գարնանն ու աշնանը և ավելի հազվադեպ ամպրոպներ` ամռանը: Եթե դուք պլանավորում եք այցելել Պրահա ամռանը, ապա կտեսնեք  մարդաշատ ռեստորաններ, հյուրանոցներ և զբոսաշրջիկներով լի քաղաք: Պրահան գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, անկախ եղանակային պայմաններից: Նկատի ունեցեք, որ շոգ ժամանակ օդի աղտոտվածության կտրուկ բարձրացումը կարող է վնասել շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց: Եթե տառապում եք աստմայով, ապա չմոռանաք վերցնել ձեր ինհալատորը:

Ամանորի ժամանակ եղանակը Պրահայում կարող է լինել շատ ցուրտ, սակայն սա շատ հայտնի վայր է Ամանորյա տոներն անցկացնելու համար, ուր մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս (իհարկե եթե դուք սիրում եք նմանատիպ հանգիստ):

Հագուստ`Ի°նչ հագուստ վերցնել Պրահա գնալիս

Նպատակահարմար է վերցնել ամենօրյա հագուստ: Ամռանը թեթև հագուստ վերցրեք, սակայն պատրաստ եղեք նաև անձրևային եղանակներին: Գարնանը և աշնանը խորհուրդ է տրվում վերցնել վերարկու կամ հաստ ժակետ: Ձմռանը հագեք վերարկու, գլխարկ և ձեռնոցներ:

- Անպայման վերցրեք ձեզ հետ փոքրիկ հովանոց:

- Վերցրեք ձեզ հետ հարմարավետ կոշիկներ, որովհետև ոտքով շատ եք զբոսնելու: Ձեր ոտքերը կարող են շուտ կհոգնեն, քանի որ շատ փողոցներ պատված են գետաքարերով:

 

6 Day Weather Forecast for Prague

Today Tuesday Wednesday Thursday Friday Saturday
It is forcast to be Mostly Cloudy at 11:00 PM CEST on May 21, 2012
Mostly Cloudy
25°/13°
It is forcast to be Chance of a Thunderstorm at 11:00 PM CEST on May 22, 2012
Chance of a Thunderstorm
24°/15°
It is forcast to be Partly Cloudy at 11:00 PM CEST on May 23, 2012
Partly Cloudy
26°/12°
It is forcast to be Chance of Rain at 11:00 PM CEST on May 24, 2012
Chance of Rain
25°/8°
It is forcast to be Partly Cloudy at 11:00 PM CEST on May 25, 2012
Partly Cloudy
18°/8°
It is forcast to be Chance of Rain at 11:00 PM CEST on May 26, 2012
Chance of Rain
18°/8°


TIP: Free Walking Tour | Dinner on the River Cruise | Cheap Airport Shuttle