Թանգարաններ և Ցուցասրահներ

Պրահայում ցանկացած անկյունում կարելի է տեսնել թանգարաններ և ցուցասրահներ: Եթե դուք թանգարանների սիրահար չեք, կամ կարճ ժամանակով եք գտնվում Պրահայում և ժամանակի սղության պատճառով չեք կարող այցելել թանգարաններ, կարող եք այցելել միայն Ազգային թանգարանը և հիանալ գեղեցիկ Արարողությունների Սրահով (առանց մուտքի համար վճարելու):

ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ

Մշտական ցուցադրություն` Չեխիայի և Սլովակիայի նախնադարյան պատմությունը, հանքաբանական և կենդանաբանական հավաքածուներ, հնէաբանական և մարդաբանական հավաքածուներ:

Գտնվելու վայրը` Պրահա 1, Václavské náměstí 68, www.nm.cz
Աշխատանքային ժամերը`ամեն օր առավոտյան 10:00-18:00 (մայիս- սեպտեմբեր), 9:00-17:00 (հոկտեմբեր- ապրիլ): Ոչ աշխատանքային օր է համարվում ամսվա յուրաքանչյուր առաջին երեքշաբթ: Մուտքն ազատ է ամսվա յուրաքանչյուր առաջին երկուշաբթ:

BEDŘICH SMETANA’-ի ԹԱՆԳԱՐԱՆ

Մշտական ցուցադրություն`ներկայացվում է Bedřich Smetana-ի (1824 – 1884), աշխարհահռչակ չեխ կոմպոզիտոր և դիրիժոր, կյանքն ու գործունեությունը:

Գտնվելու վայրը` Պրահա 1, Novotného lávka 1, www.nm.cz
Աշխատանքային ժամերը`ամեն օր , բացի երեքշաբթի օրերից, 10:00-12:00, և 12:30-17:00:

ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Մշտական ցուցադրություն` Երազներ, Իրականություն և Գիշերային մղձավանջներ: Նկարագրվում է կոմունիստական ռեժիմը Չեխոսլովակիայում:
Գտնվելու վայրը` Պրահա 1, Na Příkopě 10, Savarin Palace, www.muzeumkomunismu.cz
Աշխատանքային ժամերը`ամեն օր 9:00-21:00:

ԱԼՖՈՆՍ ՄՈՒԽԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Մշտական ցուցադրություն`Ալֆոնս Մուխայի աշխատությունները (1860 – 1939), Art-Nouveau ոճի հանրահռչակ հիմնադիր:
Գտնվելու վայրը` Պրահա1, Panská 7, www.mucha.cz
Աշխատանքային ժամերը` Երկ. – Ուրբ. 11:00–17:00, Շաբաթ և Կիրակի 11:00–18:00 (հունվար, փետրվար), ամեն օր 10:00–18:00 (մարտ – դեկտեմբեր):

ՖՐԱՆՑ  ԿԱՖԿԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Մշտական ցուցահանդեսը կոչվում է Ֆրանց Կաֆկան և Պրահան: Փաստաթղթերի միջոցով ներկայացված է Կաֆկայի կյանքն ու գործունեությունը (լուսանկարներ, ձեռագրեր, օրագրեր, նամակագրություն, աշխատությունների առաջին հրատարակություններ, տեսալսողական աշխատություններ, երաժշտություն):

Գտնվելու վայրը` Պրահա 1, Cihelná 2b, www.kafkamuseum.cz
Աշխատանքային ժամերը` ամեն օր 11:00–17:00 (հունվար, փետրվար),  ամեն օր 10:00–18:00 (մարտ – դեկտեմբեր):

Back to top button