Home / Քաղաքային շրջագայություններ

Քաղաքային շրջագայություններ

Էքսկուրսիա և զբոսանքԷքսկուրսիա և զբոսանք

Զբոսանք նեղ փողոցներով, համբույր ծաղկած ծառի տակ բարոկկո ոճի այգում, նավարկություն պատմական շոգենավով, գիշերային այցելություն դեպի ամրոց կամ դղյակ, զբոսանք շոգեքարշով, հարսանիք դղյակի պարտեզում, սրանք են այն կոկտեյլի բաղադրիչները, որ կոչվում են Պրահա: Յուրաքանչյուր այցելու ըստ իր ճաշակի կարող է ավելացնել այս բաղադրիչներից:

 

Պանորամային շրջագայություն քաղաքում

Ընդունեք մեր հրավերը` երկժամյա շրջագայություն կատարելու Պրահայով և զմայլվեք նրա պատմական գեղեցկությամբ: Մեր շքեղ պանորամային ավտոբուսից կարող եք հիանալ Հին և Նոր քաղաքների հայտնի տեսարժան վայրերով, Պրահայի ամրոցով և Ժոզեֆով հրեական թաղամասի գեղեցիկ տեսարաններով: Շրջագայությունն ավարտվում է Հին քաղաքի հրապարակում` քաղաքի կենտրոնում (շրջագայության տևողությունն է 2 ժամ ավտոբուսով, կարող եք պատվիրել ինտերնետով):

 

Էքսկուրսիա` Պրահան գիշերով

Գիշերային Պրահայի գեղեցկությունը կարող եք վայելել ավտոբուսից կամ նավից: Ցանկանում եք հմայվել Պրահայի պատմությամբ և գեղեցիկ մթնոլորտով ավելի շատ, քան մինչ այժմ, ընտրեք այս գիշերային շրջագայությունը և կանցկացնեք մի անմոռանալի երեկո: Դուք ավտոբուսով կանցնեք Հին և Նոր քաղաքներով դեպի նավ, այնուհետև շրջագայությունը կշարունակվի նավով` Վլտավա գետով: Երեքժամյա նավարկության ընթացքում դուք կհասցնեք հիանալ Հին քաղաքի, Փոքր քաղաքի և Պրահայի ամրոցի, Կարլի կամրջի և Վիշեհրադի հիասքանչ տեսարաններով: Շրջագայության ընթացքում կարող եք վայելել նաև երաժշտություն և թեթև ճաշ, որ կմատուցվի նավի վրա: Այն կավարտվի ժամը 22:00 քաղաքի կենտրոնից մոտ 5 րոպե հեռավորության վրա գտնվող գետի ափին (շրջագայության տևողությունն է 4 ժամ` ավտոբուս+նավ, կարող եք պատվիրել ինտերնետով):

Էքսկուրսիա` Պրահան գիշերով

Ոտքով էքսկուրսիա Պրահայով

Պրահայում էքսկուրսիաների և նավարկությունների ավելի քան տաս տարբերակներ կան        (օրինակ` գետով նավարկություն, որի ընթացքում մատուցվում է լանչ կամ ճաշ), էքսկուրսավարների ամենահայտնի հանդիպման վայրը Աստղագիտական ժամացույցն է: Պրահայի ոտքով էքսկուրսիաները քաղաքին լավ ծանոթանալու և գումար խնայելու հիանալի տարբերակ են: Եթե մեծ խմբով եք ցանկանում մասնակցել էքսկուրսիայի, ապա պահանջեք, որ ձեզ համար հատուկ զեղչեր արվեն:

 

Խորհուրդ. անվճար էքսկուրսիա ոտքով Պրահայում – ծանոթություն Պրահայի հետ:
PAT