Home / Մեքենաների վարձույթ

Մեքենաների վարձույթ

Եթե դուք ցանկություն ունեք մեքենա վարձել Պրահայում, ապա աչքի անցկացրեք հետևյալ չորս հիմնական վարձակալական ընկերությունները: Գները այստեղ տարբերվում են կախված մեքենայի ընտրությունից, հիմնականում շատ մատչելի են: Եթե ցանկանում եք վարձել ամենաէժանը, ապա անպայման փնտրեք մի քանի ընկերություններում, որովհետև ընկերություններում գները տարբեր են: Կարող եք գտնել մեքենաներ սովորականից 70% իջեցված գնով, ինչպես նաև այլ հատուկ առաջարկներ: Hertz-ը և այլ ցանցեր օդանավակայանում  դիմավորման ծառայություն ունեն, թեև այս ծառայության համար դուք պետք է լրացուցիչ վճարեք: Կարող եք կազմակերպել նաև ձեր տեղափոխությունը դեպի հյուրանոց, սովորաբար առանց լրացուցիչ վճարի: Եթե որոշեք մեքենա վարձել այլ միջազգային ընկերություններից, ապա ստիպված կլինեք կրկնակի վճարել, համեմատած տեղական ընկերությունների հետ:

Մեքենաների վարձույթ

Europcar english 120x60 PLEASE DO NOT USE

Click here for the lowest rates at Avis.com

Hertz

Առաջարկում է կարճաժամկետ և երկարաժամկետ վարձույթ, կարող է կազմակերպել նաև ամրագրում Hertz-ի ցանկացած այլ գրասենյակում ողջ աշխարհում:

Հասցե`հյուրանոց Diplomat, Evropská 15, Dejvice. website

 

A-Rent Car (տնտեսող մեքենաների վարձույթ)

A-RenT Car-ը համաշխարհային Thrifty Car Rental համակարգի մասն է, անկախ ֆրանշիզեների ցանց, որը մեքենաների վարձույթի ծառայություններ է մատուցում:

Հասցե`V Celnici 8, 10 – Millenium Plaza, Պրահա 1, website

 

Avis

Avis վարձույթի համակարգը և նրա դուստր ընկերություններն աշխարհում գրավում են երկրորդ տեղը մեքենաների վարձույթի բիզնեսում, սպասարկելով ինչպես գործարար, այնպես էլ հանգստի մեջ գտնվող հաճախորդներին:

Հասցե` Prague Ruzyne օդանավակայան, Պրահա 6 և Klimentská 46, New Town, website

 

Budget Car Rental

Մեքենաների վարձույթի միջազգային գործակալություն, որը մասնաճյուղեր ունի Պրահայի կենտրոնում և Բռնոյում, ինչպես նաև Պրահայի և Բռնոյի օդանավակայաններում: Տրամադրում են սկսած Օպելից մինչև մինիվեն մեքենաներ:

Հասցե` Cistovicka 100/61, Պրահա 6, website