Home / Տեսարժան վայրեր

Տեսարժան վայրեր

Տեսարժան վայրեր / Ինչը պետք է անպայման տեսնել Պրահայում

Տեսարժան վայրերը, որ դուք պետք է այցելեք` Կարլի Կամուրջը, Հին Քաղաքի Հրապարակը, որտեղ գտնվում է Աստղագիտական Ժամացույցը, Պրահայի Ամրոցը, Վացլավի Հրապարակը (Wenceslas Square) և հավանաբար Հրեական Թաղամասը:  Արժե այցելել նաև նորաոճ հագուստների կենտրոնը, Մունիցիպալ Տունը, որտեղ էլ գտնվում է Պրահայի ամենամեծ համերգասրահը:

no images were found

Եթե դուք այս բոլոր վայրերը չեք այցելել, ապա չեք կարող իրոք ասել, որ իրականում եղել եք Պրահայում:

Պրահայի Ամրոցը և Սուրբ Վիտուսի Մայր Տաճարը` աշխարհում ամենամեծ միջնադարյան ամրոցն է: Այն Չեխիայի մայրաքաղաքի զարդն է համարվում` հմայիչ ու հսկայական մի տաճար: Ամրոցը իր մեջ ներառում է Չեխիայի պատմությանը հատկացված մի  ցուցասրահ և Բոհեմական արվեստի մի հավաքածու, Պրահայի Ամրոցի պատկերասրահը, Խաղալիքների Թանգարանը, Powder Tower-ը և Ոսկե Նրբանցքը, ահա սրանք են այն մի քանի վայրերը, որոնք անպայման արժե այցելել:

Հին Քաղաքի Հրապարակը և Աստղագիտական Ժամացույցը` Հին Քաղաքի սրտում, շրջապատված հմայիչ Բարոկկո, Ռոկոկո և Գոթական ոճերի ճարտարապետությամբ, Հին Քաղաքի Հրապարակը մի հիասքանչ վայր է զբոսանքի կամ բազմաթիվ սրճարաններից մեկում ճաշելու համար: Այստեղ կարելի է վարձել ձի կամ սպորտային մեքենա, այցելել բազմաթիվ առևտրային կրպակները, կամ ուղղակի դիտել Աստղագիտական Ժամացույցը:

Male namesti-ն, որն ընդամենը մի քանի քայլի վրա է գտնվում Հին Քաղաքի Հրապարակից, ժամանակին Ֆրանց Կաֆկայի տունն է եղել: Բաց չթողնեք the Church of Our Lady Before Týn-ը, Ռոկոկոյի ոճով կառուցված Kinsky Պալատը, Stone Bell-ի միջնադարյան Տունը և բարոկկո ոճի Սուրբ  Նիկոլայ Եկեղեցին:

Կարլի Կամուրջ` այս կամուրջը կառուցվել է 1357 թվականին և փոխարինելու է եկել 12-րդ դարում կառուցված Ջուդիթի Կամրջին (Judith’s Bridge): Այժմ այն համարվում է զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկը, որն առավոտից մինչ ուշ երեկո թրթռում է հուշանվերներ վաճառողների և ուրախ ու զվարճալի փոքրիկ ներկայացումներ կազմակերպող դերասանների աշխույժ ելևէջներից: Այստեղից հիանալի տեսարաններ են բացվում հատկապես առավոտյան և երեկոյան արևամուտի ժամանակ:

Հրեական Թաղամաս Josefov (Թանգարան և Հին ու Նոր Սինագոգներ)` այս թաղամասը Եվրոպայի ամենահին հրեական բնակավայրն է, որն անվանվել է Ժոզեֆով կայսր Ժոզեֆ II-ի անունով: Թաղամասն իր մեջ ներառում է գեղեցիկ պատմական կառույցներ ու վեց սինագոգներ: Հրեական պատմության ամենաողբերգական էջերը կարող եք բացահայտել այցելելով Հրեական Թանգարան:

Մունիցիպալ Տուն` art nouveau ոճով կառուցված այս պալատը իր ավարտին է հասցվել    1905-1912 թվականներին և քաղաքի ամենամեծ համերգասրահն է (Smetanova Սրահը): Չմոռանաք նաև մեկ բաժակ սուրճը  հիասքանչ Մունիցիպալ Տան Kavárna-ում:

Lesser Quarter (Malá Strana)`այս գեղեցիկ վայրը սկիզբ է առնում դեռևս 13-րդ դարից, երբ առևտրականներն այստեղ խանութներ հիմնեցին ամրոցի հիմքի մոտ: Այժմ այս վայրը լի է ռեստորաններով, խանութներով և արտասահմանյան դեսպանատներով: Այցելեք Սուրբ Նիկոլայի Եկեղեցին, որը պահպանվել է դեռևս բարոկկոյան ժամանակաշրջանից, կամ գնացեք համերգ, որը սովորաբար սկսվում է երեկոյան ժամը 17:00 –ին:

Petřín- ի Բլուրը և Ճոպանուղին` փախուստ կատարեք դեպի կանաչ, խաղաղ Պետրինի Այգիներ, այցելություն Պետրինի Դիտարկման Աշտարակ, Աստղադիտարան, կամ ուղղակի վայելեք քաղաքի հիասքանչ տեսարանները:

Վացլավի Հրապարակ (Václavské náměstí)`  ժամանակակից Պրահայի սիմվոլն է, հարմար վայր է գնումների համար, այստեղ է նաև ժամանակակից ոճի Cafe Evropa-ն և Սուրբ Վացլավի Հուշարձանը:

Ստրահովի Մենաստանը` այս ազդեցիկ մենաստանը հիմնադրվել է 1140 թվականին Premonstratensian-նների համար: Այստեղ դուք կարող եք այցելել գրադարանը, բարոկկո ոճի երկհարկանի Փիլիսոփայության Սրահը և Ստրահովի Պատկերասրահը: Մոտակայքում է գտնվում Լորետան (Loreta) `ուխտագնացության վայր հիմնադրված  Katherina von Lobkwicz-ի  հրամանով 1626 թվականին:

Տիրամայրը Տինի Դիմաց ` 14-րդ դարի եկեղեցի է Գոթական ոճը հիշեցնող գրավիչ ինտերիերով, որը գտնվում է Հին Քաղաքի Հրապարակում:

Վիշեհրադ (Vyšehrad) ` ժամանակին սա ահեղ ու սարսափազդու մի բերդ էր, որն այժմ վեր է ածվել հաճելի մի հանգստավայրի տեղաբնակների համար: Կարող եք այցելել նաև քաղաքի ամենահին Հռոմեական ոճի ռոտունդան, Սուրբ Մարտին, Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցին: Վայելեք խաղաղ ու հաճելի զբոսանքն այգիներում:

Ազգային թանգարան` Չեխիայի Հանրապետության ամենահին թանգարանն է, որտեղ ցուցադրվում է իրական պատմության մի հսկայական հավաքածու սկսած 1981 թ.-ից, և աչքի է ընկնում իր բացառիկ ինտերիերով: Օգտվեք նաև վերևի հարկերից Վացլավի հրապարակի գեղեցիկ տեսարաններով զմայլվելու առիթից:  

Ռուդոլֆինում  (Rudolfinum)` հսկայական նեոռենեսանսյան ոճի չեխական համերգասրահ է, որտեղ կազմակերպվում են տարբեր ծրագրեր և փառատոններ (Չեխական Ֆիլհարմոնիկ Նվագախումբ):

Մեր խորհուրդը: Նավարկություն Վլտավա գետով: Սա մի յուրովի ու աննկարագրելի հնարավորություն է, որ ընձեռվում է ձեզ գետից զմայլվելու Պրահայի գեղեցիկ տեսարաններով, քանի որ պատմական կենտրոնն այլ տեսանկյուններից է բացվում ձեր առջև` դիտողին ներկայանալով անսովոր և դեռևս չբացահայտված տեսարաններով: Այս նավարկությունը դուք կարող եք պատվիրել տեղում: