Home / Դասական երաժշտություն, օպերա

Դասական երաժշտություն, օպերա

Դասական երաժշտություն

Պրահայում կան երկու շատ հայտնի համերգասրահներ`Dvořák Hall-ը Ռուդոլֆինումում և Smetana Hall-ը Մունիցիպալ Տանը, սակայն բացի սրանցից, քաղաքում ամենուր կարելի է դասական երաժշտության համերգներ գտնել: Հանրաճանաչ համերգասրահներից են Բերտրամկան (Bertramka,Մոցարտի թանգարան) և Ատրիումը` Ժիժկովում (Žižkov): Հայտնի են նաև եկեղեցիներում և պալատներում կազմակերպվող դասական երաժշտության համերգներն ու մենահամերգները: Կանոնավոր համերգներ են կազմակերպվում նաև Ազգային թատրոնի դիմաց, ամառային ամիսներին` Պրահայի որոշ բացօթյա այգիներում:

Դասական երաժշտություն, օպերա

Սմետանա համերգասրահը (Smetana Hall)

Սմետանա համերգասրահը  հիասքանչ Մունիցիպալ տան կենտրոնական մասում է գտնվում: Քաղաքի ամենամեծ համերգասրահը նախատեսված է մոտ 1200 անձի համար: Այստեղ հիմնականում կազմակերպվում են Պրահայի սիմֆոնիկ նվագախմբի և ժողովրդական երգ ու պարի համերգներ:

Հասցե` Náměstí Republiky 5, Հին քաղաք: Տոմսերի արժեքն է`250-600 ՉԿ: Տոմսարկղն աշխատում է ժամը 10:00-18:00:

 

Օպերա

Երկու հիմնական օպերային ընկերությունները` Ազգային և Պետական, իրենց ներկայացումներով հանդես են գալիս Ազգային և Պետական օպերային թատրոններում: Պետական օպերային թատրոնի ռեպերտուարում գերակշռում են հայտնի դասական իտալական ստեղծագործությունները իտալերեն լեզվով (բնագրի լեզվով): Տոմսերը պետք է ձեռք բերել նախորոք: Ազգային օպերային թատրոնի ռեպերտուարում էքսպերիմենտալ ոճի ներկայացումներ են հիմնականում չեխերեն լեզվով: Ազգային թատրոնում դուք հնարավորություն ունեք դիտելու հայտնի չեխ կոմպոզիտորներ Smetana-ի կամ Dvořák-ի ստեղծագործությունները: Կալվածքների թատրոնի վրա հիմնված ավելի քիչ հայտնի օպերային ընկերությունը նեկայացնում է հիմնականում դասական իտալական օպերաներ իտալերեն լեզվով: Օպերայի տոմսերի արժեքը ամենաթանկ տեղերի համար տատանվում է 1,000-ից 1,300 ՉԿ սահմաններում, այս պատճառով էլ Պրահայում օպերան ավելի մատչելի է, քան այլ եվրոպական երկրներում:

 

Պրահայի Պետական ՕպերաՊրահայի Պետական Օպերա

Տպավորիչ նեո-ռոկոկոյան ոճը Պրահայի պետական օպերայում ստեղծում է փառավոր միջավայր օպերայի և բալետի ներկայացումների համար: Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին այստեղ տեղի է ունենում Վերդիի ամենամյա փառատոն: Բեմադրվում է նաև Լեոնկավալլոյի հազվադեպ ներկայացվող  La Bohème ստեղծագործությունը:

Հասցե` Wilsonova 4, Նոր քաղաք, օպերայի տոմսերի արժեքը` 100-1150 ՉԿ, բալետի տոմսերի արժեքը` 100-800 ՉԿ:  Տոմսարկղն աշխատում է երկ-ուրբ. ժամը 10:00 – 17:30, կիրակի և շաբաթ 10:00 – 17:30:

 

Classical Music/Opera listing

Estates Theater (Stavovské Divadlo); www.narodni-divadlo.cz

Klementinum; www.klementinum.com

Lobkowicz Palace; www.lobkowicz.cz

Municipal House (Obecní Dům) www.obecni-dum.cz

National Theatre (Národní Divadlo); www.narodni-divadlo.cz

Rudolfinum Czech Philharmonic Orchestra; www.ceskafilharmonie.cz

St. George’s Basilica; www.hrad.cz

St. Nicholas’s; www.svmikulas.cz

Spanish Synagogue; www.jewismuseum.cz

 

Ballet/Dance listing

Divadlo Ponec; www.divadloponec.cz

National Theatre; www.narodni-divadlo.cz