Home / Տրանսպորտ / Պրահայի տաքսիների ուղեվարձը

Պրահայի տաքսիների ուղեվարձը

Պրահայի տաքսիների ուղեվարձըՊրահայի Քաղաքային խորհուրդը միջոցներ է ձեռք առել անազնիվ տաքսու վարորդների նկատմամբ` տեղադրելով ամբողջ քաղաքում տաքսիների վահանակների մի ցանց`կարմիր և դեղին նշագրումներով, որտեղ նշվում են քաղաքի տարբեր մասերը գնալու ճիշտ ուղեվարձերը: Սակայն գրեթե միշտ վարորդները առիթը բաց չեն թողնում` խաբելու ուղևորներին: Լիցենզավորված տաքսիների համար պաշտոնապես ընդունված ուղեվարձը 40 ՉԿ է, 28 ՉԿ ամեն կիլոմետրի համար և 6 ՉԿ սպասելու ամեն րոպեի դիմաց: Այսպիսով, ցանկացած ուղևորություն քաղաքի կենտրոնում, օրինակ`Վացլավի հրապարակից դեպի Փոքր քաղաք, պետք է արժենա մատավորապես 140 – 200 ՉԿ: Ուղևորությունը դեպի քաղաքի արվարձաններ պետք է արժենա 400 – 500 ՉԿ, իսկ դեպի օդանավակայան` 500 – 650 ՉԿ: Պրահայից դուրս ուղևորությունները չեն վերահսկվում, այդ պատճառով ծառայությունից օգտվելուց առաջ անպայման բանակցեք վարորդի հետ ուղեվարձի վերաբերյալ: Օդանավակայանից տեղափոխվելու համար մենք խորհուրդ ենք տալիս նախորոք փոխադրամիջոց պատվիրել ավելի վստահելի Prague Airport Transfers (Պրահայի Prague Taxiօդանավակայանի փոխադրամիջոցներ) ընկերությունից: Փողոցից, հատկապես տուրիստական գոտիներից տաքսի վերցնելը միշտ ավել ուղեվարձ վճարելու վտանգ է պարունակում: Ընդունված տարբերակ է նախորոք «մաքսիմալ» չափով վճար պայմանավորվելը կոնկրետ ուղղության համար, և երթևեկելուց հետո համոզվելը, որ հաշվիչի ցուցմունքը համընկնում է պայմանավորված վճարի չափի հետ: Սակայն ավելի ճիշտ է փողոցից տաքսի վերցնելու փոխարեն պատվիրել ռադիո-տաքսի, սրանք ավելի վստահելի են և ավելի լավ վերահսկված: Մեր փորձից կարող ենք ասել, որ AAA Radio Taxi և Taxi Praha ընկերության վարորդները ազնիվ են (նրանցից շատերը հաղորդակցվում են անգլերենով) և ունեն 24 ժամյա սպասարկում:

PAT